14.12.2019 21:21

«Բարսելոնան» կարևոր միավորներ կորցրեց «Էլ Կլասիկոյից» առաջ (տեսանյութ)

«Բարսելոնան» կարևոր միավորներ կորցրեց «Էլ Կլասիկոյից» առաջ (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Հանդիպման հաշիվը «Սոսյեդադի» կազմում 12-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Միկել Օյարզաբալը: 38-րդ րոպեին Անտուան Գրիզմանը Լուիս Սուարեսի փոխանցումից գրավեց մրցակցի դարպասն ու խաղի մեջ վերադարձրեց «Բարսելոնային»: Կատալոնական ակումբը 2-րդ խաղակեսի մեկնարկում առաջ անցավ հաշվի մեջ. 49-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Սուարեսը: 62-րդ րոպեին Ալեքսանդեր Այզեկը կրկին վերականգնեց հաշվի հավասարությունը: Այլ գոլեր չարձանագրվեցին:

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» 35 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է և ընդամենը 1 միավորով է գերազանցում «Ռեալին», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 2։2 

Միկել Օյարսաբալ, 12, 11մ, Ալեքսանդր Իսակ, 62 - Անտուան Գրիզման, 38, Լուիս Սուարես, 49