15.12.2019 09:32

Աշխարհի ակումբային առաջնություն․ «Լիվերպուլի» մրցակիցը հայտնի է

Աշխարհի ակումբային առաջնություն․ «Լիվերպուլի» մրցակիցը հայտնի է

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում հայտնի է դարձել եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթակիր, անգլիական «Լիվերպուլի» մրցակիցը կիսաեզրափակիչում։

Մեքսիկական «Մոնտերեյը» քառորդ եզրափակիչում մրցել է Քաթարի «Ալ Սադի» հետ, որի գլխավոր մարզիչն է «Բարսելոնայի» լեգենդ Չավին։ «Մոնտերեյը» հաղթել է 3։2 հաշվով։

«Մոնտերեյ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։