15.12.2019 10:58

ՊՍԺ-ն պատրաստ է 70 միլիոն եվրո վճարել Իկարդիի տրանսֆերային իրավունքի դիմաց

ՊՍԺ-ն պատրաստ է 70 միլիոն եվրո վճարել Իկարդիի տրանսֆերային իրավունքի դիմաց

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է ամեն գնով ձեռք բերել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է Football-Italia-ն:

ՊՍԺ-ն առաջիկայում բանակցություններ կսկսի «Ինտերի» հետ և 26-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքի դիմաց կառաջարկի 70 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին վարձակալությամբ ՊՍԺ է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսն» ու Մադրիդի «Ռեալը»: