15.12.2019 12:30

Նարեկ Աբգարյանի 14-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

Նարեկ Աբգարյանի 14-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը 14-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

Մոսկվայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը 8 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 31-ամյա կոլումբիացի Անուար Սալասին: Գրանցվել է 80:72, 80:72, 80:72 հաշիվը:

Հիշեցնենք, որ Նարեկ Աբգարյանին է պատկանում WBC վարկածով թեթևագույն քաշային կարգի International Silver չեմպիոնական գոտին: Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 14 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:

Աբգարյանը նախորդ մենամարտն անցկացրել էր նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ ժամանակից շուտ հաղթել էր մեքսիկացի Խուան Կանտուին: