15.12.2019 13:29

«Բարսելոնան» VAR-ի դեմ բողոք կներկայացնի (տեսանյութ)

«Բարսելոնան» VAR-ի դեմ բողոք կներկայացնի (տեսանյութ)

Ինչպես արդեն գիտենք, «Բարսելոնան» արտագնա խաղում ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ռեալ Սոսյեդադի» դեմ։ Կատալոնական ակումբը դժգոհ է մնացել հանդիպման մրցավարությունից։

Իսպանական Sport-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն պաշտոնական բողոք կներկայացնի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ պայմանավորված VAR համակարգի կիրառմամբ։ Բարտոմեուն զայրացած է այն ամենով, ինչ տեսել է նշված հանդիպմանը տրիբունայից։

«Բարսելոնան» հատկապես դժգոհ է նրանից, որ հանդիպման 11-րդ րոպեին թիմի դարպասին նշանակվել է կասկածելի 11-մետրանոց, որը դիպուկ է իրացրել մրցակցի ֆուտբոլիստը, իսկ խաղավերջում, երբ Պիկեի հետ պայքարում նման իրավիճակ է եղել, մրցավարն անգամ չի դիմել տեսակրկնության օգնությանը։

Նշանակված 11-մետրանոցի դրվագը՝

Չնշանակված 11-մետրանոցի դրվագը՝