16.12.2019 11:02

Բորիս Ջոնսոնը կխոսի բարեփոխումների մասին

Բորիս Ջոնսոնը կխոսի բարեփոխումների մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ուղերձով կդիմի խորհրդարանի նոր կազմին:

Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ Ջոնսոնը մտադիր է բարեփոխումներ անցկացնել, իսկ խորհրդարանում նրա կուսակցության մեծ առավելությունը թույլ կտա դրանք հեշտությամբ կատարել:

Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իր կառավարությունը «հեղափոխական» է լինելու, և նոր կառավարությունը նոր տեսք կհաղորդի բրիտանական տնտեսությանը:

Սակայն խորհրդարանի նոր կազմի համար առաջնահերթ խնդիրը կլինի Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ պայմանագիրը:

Խորհրդարանը, ձևական առումով, աշխատանքը կսկսի հինգշաբթի, թագուհու ուղերձից հետո, որում նա կներկայացնի կառավարության ծրագիրը: Այդ ուղերձը գրում են նախարարները:

Փոխանցում է BBC-ն: