Էրդողան. Թուրքիան կարող է ճանաչել ԱՄՆ-ում հնդկացիների ցեղասպանությունը

Թուրքական կողմը կարող է ճանաչել ԱՄՆ-ում հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան ԱՄՆ կոնգրեսի Սենատի կողմից 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման:
Այդ մասին կիրակի օրը A Haber հեռուստատեսության եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեր խորհրդարանն էլ կարող է ճանաչել հնդկացիների գենոցիդը: Ինչպե՞ս կարելի է լռել այդ մասին, երբ խոսում ես Ամերիկայի մասին: Դա ԱՄՆ-ի պատմության սև էջն է»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը իր ամերիկյան պաշտոնակից Դոնալդ Թրամփին կոչ է արել «չզոհաբերել երկու երկրների փոխհարաբերությունները և 1915 թ. իրադարձությունները չօգտագործել իր ներքին քաղաքականությունն անցկացնելու համար»: Նրա խոսքով՝ այդ դեպքերի վերաբերյալ «որոշում պետք է կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները»:
Փոխանցում է tass.ru-ն: