16.12.2019 14:33

«Wizz Air»-ը մտնում է հայկական շուկա. Արմենպրես

«Wizz Air»-ը մտնում է հայկական շուկա. Արմենպրես

Հայաստանյան շուկա է մուտք գործում նոր բյուջետային ավիաընկերություն: «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է  ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:

«Ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել»,-ասել է Ռադոն: 

Տոմսերի վաճառքը լինելու է միայն առցանց: Այսինքն, տուրիստական գործակալությունից քաղաքացին չի կարող տոմս գնել: Առցանց գնումները հնարավոր է կազմակերպել՝ օգտվելով ընկերության հավելվածից: Անդրաս Ռադոն նշել է, որ ուղևորը վճարելու է այն ծառայությունների համար, որոնցից ցանկանում է օգտվել՝ սնունդ, ուղեբեռ և այլն:

Հիշեցնենք, որ մինչ այս էլ Եվրոպական մեկ այլ բյուջետային ավիաընկերություն՝ Ryanair-ն է հայտարարել Հայաստանի ավիացիոն շուկա մուտք գործելու մասին: Իռլանդական ավիաընկերությունը առաջին չվերթը կիրականացնի հունվարի 14-ին: