17.12.2019 11:00

Հոլոքոստի գեներալը. Բեռլինում քանդել են հիտլերյան «մսագործի» գերեզմանը

Հոլոքոստի գեներալը. Բեռլինում քանդել են հիտլերյան «մսագործի» գերեզմանը

Անհայտ անձինք Բեռլինում քանդել են Մսագործ մականունով  հայտնի Ռեյնհարդ Հեյդրիխի՝ Հոլոքոստի գլխավոր մեղավորներից մեկի գերեզմանը, որին Ադոլֆ Հիտլերն անվանում էր «երկաթե սիրտ ունեցող մարդ»:

Բեռլինի կենտրոնական գերեզմանատանը նրա գերեզմանի վրա իր անունով շիրմաքար չկա: Նախնական տվյալներով՝ Հեյդրիխի աճյունն անվնաս է մնացել:

Բեռլինի ոստիկանությունը փորձում է պարզել անհայտ անձանց ինքնությունը:

Հեյդրիխին անվանում էին «Հիմլերի չար հանճար»: Նա ղեկավարում էր կայսերական անվտանգության գլխավոր վարչությունը, որի ենթակայության տակ էին Գերմանիայի անվտանգության ոստիկանությունը և գեստապոն:

Պատմաբանները Ռեյնհարդ Հեյդրիխին, իր ունեցած մեղքի բաժնով, համարում են  Հոլոքոստի երկրորդ կազմակերպիչը՝ Հիտլերից հետո: Հենց նա էր գլխավորում Վանզեյան համաժողովը 1942 թ. հունվարին, որտեղ որոշվեց «վերջնականապես լուծել հրեական հարցը», այսինքն՝ ծրագրվեց Եվրոպայում հրեաների ոչնչացումը:

Հեյդրիխին 1942 թ. մայիսի 27-ին Պրահայում սպանեցին բրիտանական հետախուզության հետ համագործակցող չեխոսլովակցի պարտիզանները: Սպանությունից հետո նացիստները ոչնչացրին Լիդիցե գյուղը՝ նրա բնակիչներին մեղադրելով պարտիզաններին թաքցնելու մեջ:

Փոխանցում է BBC-ն: