17.12.2019 12:01

Էստոնացի նախարարը Ֆինլանդիայի վարչապետին «գործակատարուհի» է անվանել

Էստոնացի նախարարը Ֆինլանդիայի վարչապետին «գործակատարուհի» է անվանել

Էստոնիայի ներքին գործերի նախարար Մարտ Հելմեն ներողություն է խնդրել Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Սաննա Մարինից՝ հայտարարելով, որ իր կոպիտ խոսքերը նրա նշանակման մասին ճիշտ չեն հասկացել, հիմնականում, իր ասելով՝ էստոնական լրատվամիջոցների կողմից սխալ շեշտադրման պատճառով: Նախարարն ասել էր՝ «գործակատարուհին բարձրացել է մինչև վարչապետ»:

«Այդ կոնկրետ նախադասությունը ֆինն վարչապետի մասին, որը դուք մեկնաբանել եք որպես վիրավորանք, իրականում ես հասկանում եմ որպես հաճոյախոսություն՝ որպես խոստովանություն, որ ինչ-որ մեկը կարող է ցածր սոցիալական վիճակից բարձրանալ մինչև քաղաքականության բարձունքներ»,- պարզաբանել է նախարարը:

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հայտարարել է, որ Մարտ Հելմեի արտահայտությունները նրա անձնական կարծիքն են, որը կառավարությունը « ոչ մի կաթիլ չի պաշտպանում» և կոչ է անում հարգալից վերաբերվել ֆինն գործընկերների նկատմամբ:

Էստոնիայի նախագահը նույնպես շտապել է հարթել իրավիճակը և իր ֆինն պաշտոնակցին խնդրել է ներողություն փոխանցել վարչապետին և նրա կառավարությանը:

Փոխանցում է euronews-ը: