17.12.2019 13:18

Ֆրանսիայում «սև երեքշաբթի» է սպասվում

Ֆրանսիայում «սև երեքշաբթի» է սպասվում

Այսօր Ֆրանսիայում համազգային ցույց է տեղի ունենալու՝ ընդդեմ իշխանությունների նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների:

Ակցիայի կազմակերպիչներն են արհմիությունները և ուսանողական շարժումները: Երթերին և հանրահավաքներին այս անգամ կմիանա նաև Աշխատանքի ֆրանսիական դեմոկրատական համադաշնությունը՝ աշխատավորների խոշորագույն միավորումներից մեկը:

Միևնույն ժամանակ՝ գործադուլը շարունակում են երկաթուղայինները և Փարիզի մետրոպոլիտենի աշխատակիցները: Փողոց են դուրս գալու նաև ազգային առողջապահության և կրթության ոլորտների աշխատողները, հրշեջներն ու ավիադիսպետչերները:

Իրավիճակը հարթելու համար իշխանությունները արհմիություններին հրավիրել են բանակցությունների սեղանի մոտ դեկտեմբերի 18-ին:

փոխանցում է euronews-ը: