17.12.2019 13:52

Չեչենները կասկածվում են Վիեննայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ

Չեչենները կասկածվում են Վիեննայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ

Ավստրիայի ոստիկանությունը Վիեննայում ձերբակալել է չեչեն երկու ներգաղթյալների՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով:

25 և 31 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են անցյալ շաբաթ և այժմ գտնվում են Վիներ-Նոյշտադտ քաղաքի բանտում: Հետաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չեն հաղորդվում: Միայն հայտնի է, որ չեչենները ծրագրել են ահաբեկչական գործողություն իրականացնել Ավստրիայի մայրաքաղաքում Ծննդյան տոների և Նոր տարվա միջև ընկած ժամանակամիջոցում: Հարձակման հնարավոր վայրերից մեկը, ինչպես հաղորդում են, կարող էր դառնալ հանրահայտ «Վիեննական ամանորյա արահետը» Հին քաղաքում:

Ձերբակալվածներից մեկի փաստաբանի խոսքով՝ իր վստահորդը «ավստրիական հասարակության մեջ շատ հաջող ինտեգրված, արհետավարժ մարզիկ է, մարտարվեստի վարպետ, որը մի քանի մարտ է վարել Ավստրիայի դրոշի տակ և վեց հաղթանակ է բերել», և մեղադրանքները, նրա կարծիքով, անհիմն են:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունը որոնում է Վիեննայում ահաբեկչություն նախապատրաստող երրորդ անձին:

Փոխանցում է euronews-ը: