17.12.2019 14:51

Արդյո՞ք կարելի է նստեցնել Պուչդեմոնին

Արդյո՞ք կարելի է նստեցնել Պուչդեմոնին

Երկուշաբթի օրը բելգիական դատարան է ներկայացել Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը:

Իսպանիան ձգտում է հասնել Պուչդեմոնի և նրա երկու խորհրդականների արտահանձնմանը: Սակայն դատավորը որոշում է կայացրել հետաձգել դատավճռի արձակումը մինչև եկող տարվա փետրվար: Նա ընդունել է պաշտպանության այն փաստարկները, թե դրա համար անհրաժեշտ է Եվրախորհրդարան ընտրված  կատալոնացիների անձեռնմխելիության վերաբերյալ Եվրոպական դատարանի կարծիքը:

«Ես կարծում եմ, որ դատավորները Լյուքսեմբուրգում պետք է ավարտին հասցնեն իրենց կարևոր գործը,- ասել է Պուչդեմոնը:- Նրանց եզրակացությունները կվերաբերեն ոչ միայն մեզ՝ որպես առանձին անձանց, այլև ավելի քան 2,3 միլիոն եվրոպացի ընտրողների, որոնք մնացել են առանց խորհրդարանական ներկայացուցչության: Խաղադրույք է դրված Եվրամիությունում դեմոկրատական գործընթացների և քվեների արժեքի վրա»:

Հինգշաբթի օրը Եվրոպական դատարանը Լյուքսեմբուրգում պետք է վճիռ կայացնի Կատալոնիայի անկախության մեկ այլ մարտիկի վերաբերյալ, որին իսպանացիները բանտ են նետել: Եթե հաստատվի Օրիոլ Ժունկերասի անձեռնմխելիությունը, դա հիմք կծառայի նույնը պահանջելու նաև Պուչդեմոնի համար: Նրանք երկուսն էլ եվրապատգամավոր են դարձել այս տարվա մայիսին, սակայն չեն կարողացել մասնակցել նստաշրջաններին:

Փոխանցում է euronews-ը: