17.12.2019 15:57

Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները

Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները

Թուրքիայի իշխանությունները 260 մարդու ձերբակալության օրդեր են տվել ՝ հակակառավարական պուտչի կազմակերպիչների հետ կապերի կասկածանքով:

Հրապարակման պահի դրությամբ արդեն ձերբակալված է եղել 171 հոգի, հաղորդել է Anadolu գործակալությունը:

Հայտնի է, որ վեց օրդեր տրվել է արտասահմանում գտնվող կասկածյալների համար: Ձերբակալությունները կատարվում են «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ հատուկ գործողության շրջանակներում, որը, թուրքական կառավարության հայտարարությունների համաձայն՝ կապ ունի 2016 թ. պետական հեղաշրջման փորձի հետ:

Ձերբակալվածները իրավապահ մարմինների ուշադրությունը գրավել են նրանով, որ օգտագործել են ByLock հավելվածը, որը հնարավորություն է տալիս գաղտնագրել գրագրությունը: Իշխանությունների տվյալներով՝ այդ հավելվածի օգնությամբ խռովության կազմակերպիչներն իրենց գործողությունները համակարգել են երեք տարի առաջ:

Փոխանցում է lenta.ru-ն: