18.12.2019 12:00

Թրամփի վարչակազմի դիրքորոշումը հայերի ցեղասպանության վերաբերյալ չի փոխվում

Թրամփի վարչակազմի դիրքորոշումը հայերի ցեղասպանության վերաբերյալ չի փոխվում

ԱՄՆ նախագահի վարչակազմը չի փոխի վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ՝ չնայած կոնգրեսի ընդունած բանաձևին:

Այս մասին ասվում է պետքարտուղարության՝ երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ի պաշտոնական արտաքին քաղաքականությունն այս պահի դրությամբ չի փոխվում:

Պետքարտուղարության հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև սուր տարաձայնությունների ֆոնին: «Մեր դիրքորոշումն արտացոլված է նախագահի հայտարարության մեջ, որ նա արել է ապրիլին»,- ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ: Այդ օրը՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թրամփը ավելի քան մեկ միլիոն մարդու սպանությունն ու տեղահանությունն անվանել է «XX դարի ամենասոսկալի չարագործություններից մեկը», սակայն չի օգտագործել «գենոցիդ» բառը:

Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները բանաձև են ընդունել հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Փոխանցում է BBC-ն: