19.12.2019 13:39

Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նախագահ

Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նախագահ

ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը նշանակվել է Հանրային Խորհրդի նախագահ: Որոշումը կայացրել է կառավարությունն՝ այսօրվա նիստում:

«Իրականում ծանր առաքելություն է լինելու Հանրային Խորհրդի նախագահի Ձեր գործունեությունը, Ձեր առաջ դրված է լինելու բարդ խնդիր, սա, ըստ էության, Հանրային Խորհրդի վերջին շանսն է ապացուցելու, որ ինքը որպես կառավարության խորհդատվական մարմին իսկապես կարող է լինել էֆեկտիվ»,- նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը: