19.12.2019 15:48

Թագուհին ելույթ կունենա խորհրդարանում

Թագուհին ելույթ կունենա խորհրդարանում

Այսօր խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կդիմի պատգամավորներին, սակայն պաշտոնական արարողությունն ավելի համեստ կլինի: Դապայմանավորված է նրանով, որ մոտ են Ծննդյան տոնակատարությունները, ու նաև՝ քանի որ ընտրություններն արտահերթ էին:

Սովորաբար՝ միապետը Լորդերի պալատ է ժամանում կառքով: Այս անգամ Նորին գերազանցությունը կգա ավտոմեքենայով: Թագուհին և նրա որդին՝ արքայազն Չարլզը, սովորական, այլ ոչ թե ծիսակարգային հագուստով կլինեն, նրանց շքախումբը նույնպես համեմատաբար փոքր կլինի:

Թագուհին կներկայացնի կառավարության ծրագրերը եկող տարվա համար, այդ թվում՝ Brexit-ի և առողջապահության համակարգի վերաբերյալ:

Փոխանցում է BBC-ն: