20.12.2019 11:07

Արտետան հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին

Արտետան հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան առաջիկա 48 ժամվա ընթացքում կգլխավորի Լոնդոնի «Արսենալը», տեղեկացնում է The Sun--ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 37-ամյա մասնագետն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին և մեկնել է Լոնդոն:

«Արսենալը» Արտետայի հետ պայմանագիր կնքելու դիմաց 2 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի «Մանչեսթեր Սիթիին»:

Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ Արտետային համարում է ամենախոստումնալից մարզիչներից մեկը: