20.12.2019 12:04

Անգլիայում կկառուցվի աշխարհի գլխավոր էկո-ստադիոնը

Անգլիայում կկառուցվի աշխարհի գլխավոր էկո-ստադիոնը

Անգլիայի առաջնության չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆորեսթ Գրին Ռովերս» ֆուտբոլային ակումբը, որը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաէկոլոգիական ակումբ, ծրագրում է առաջիկայում կառուցել աշխարհի գլխավոր էկո-ստադիոնը, հայտնում է Daily Mail-ը:

«Ֆորեսթ Գրինի» նախագահը հայտարարել է, որ նոր ստադիոնի կառուցման աշխատանքներում չի օգտագործվի բետոն և պողպատ:

Աշխարհի գլխավոր էկոլոգիական ստադիոնը նախատեսված կլինի 5000 հանդիսականի համար: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2022 թվականին: