20.12.2019 12:30

Վենգեր. Արտետան իդեալական տարբերակ է «Արսենալի» համար

Վենգեր. Արտետան իդեալական տարբերակ է «Արսենալի» համար

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի օգնական Միկել Արտետայի՝ «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը:

«Արտետան իդեալական տարբերակ է «Արսենալի» համար: Նա «Մանչեսթեր Սիթիում» աշխատել է Գվարդիոլայի հետ և տիրապետում է մարզչական աշխատանքին:

Վստահ եմ, որ Արտետան մեծ հաջողությունների կհասնի «Արսենալում»»,- Վենգերի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արտետան հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին և ուղևորվել է Լոնդոն: