20.12.2019 13:00

Սոն Հին Մինը չորրորդ անգամ ճանաչվեց Հարավային Կորեայի լավագույն ֆուտբոլիստ

Սոն Հին Մինը չորրորդ անգամ ճանաչվեց Հարավային Կորեայի լավագույն ֆուտբոլիստ

Հարավային Կորեայի ֆուտբոլային ասոցիացիան 2019 թվականին երկրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Հարավային Կորեայի հավաքականի կիսապաշտպան Սոն Հին Մինին։ 27-ամյա խաղացողը չորրորդ անգամ է արժանանում այս կոչմանը։ Նախկինում նա լավագույնն է ճանաչվել 2013-ին, 2014-ին եւ 2017-ին։

Այս տարի Սոն Հին Մինը ճանաչվել է նաեւ Ասիայի լավագույն խաղացող, որը հանդես է գալիս ոչ ասիական լիգայում։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սոն Հին Մինը մասնակցել է 15 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։