20.12.2019 13:30

Մարկիզիո. Ալեգրին ինձ թույլ տվեց ստեղծագործել

Մարկիզիո. Ալեգրին ինձ թույլ տվեց ստեղծագործել

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը խոսել է թուրինյան թիմի մարզիչների հետ ունեցած հարաբերությունների մասին:

Կլաուդիո Մարկիզիոն վստահեցնում է, որ Մասիմիլիանո Ալեգրին իրեն դաշտում  ավելի շատ ազատություն է տվել, քան Անտոնիո Կոնտեն.

- Ես և Ալեգրին մի քանի տարի հիանալի լեզու գտանք իրար հետ: Նրա շնորհիվ դաշտում իմ դերը որոշակի փոփոխությունների  ենթարկվեց: Կոնտեի օրոք ես հաճախ էի հայտնվում Անդրեա Պիրլոյի դիրքում, եթե վերջինս որևէ խնդիր էր  ունենում ֆիզիկական վիճակի հետ կապված:

Երկու մարզիչների հետ աշխատելու ձևի մեջ կարևորագույն տարբերությունն այն էր, որ Կոնտեն պահանջում էր, որ ես խաղամ խստագույն ցուցումների համաձայն, մինչդեռ Ալեգրին թույլ էր տալիս ինձ երևակայությանն ազատություն տալ ու ստեղծագործել: Պարոն Մասիմիլիանոյի շնորհիվ էր, որ կարողացա զգալի առաջխաղացում ունենալ իմ խաղամակարդակը բարձրացնելու առումով,- վերհիշել է Մարկիզիոն: