20.12.2019 12:25

Եղիսաբեթ II. «Brexit-ը կառավարության առաջնահերթ խնդիրն է»

Եղիսաբեթ II. «Brexit-ը կառավարության առաջնահերթ խնդիրն է»

Եղիսաբեթ II թագուհին հրապարակել է եկող տարում բրիտանական կառավարության աշխատանքի հիմնական ուղղությունները: Վեսթմինսթերյան պալատում նա հանդես է եկել գահական ճառով, որը պատրաստել էր կառավարությունը՝ Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ:

Մեկ շաբաթ առաջ պահպանողականները հաղթանակ էին տոնել արտահերթ խորհրդարանական ընտրություններում, մասնավորապես՝ նաև Brexit-ի հարցում իրենց կոշտ դիրքորոշման շնորհիվ: Եվ նրանք մտադիր չեն այդ հարցում նահանջել:

«Իմ կառավարության համար գերակա խնդիրը Եվրամիությունից Միացյալ Թագավորության ելքն է հունվարի 31-ին: Իմ նախարարները օրենսդրական ակտ են մշակում, որի համաձայն երկիրը կլքի ԵՄ-ն հենց այդ օրը՝ հանուն մեր քաղաքացիների շահերի: Այնուհետև իմ կառավարությունը կզբաղվի Եվրամիության հետ նոր հարաբերություններ կառուցելու ուղղությամբ՝ ազատ առևտրի հիմքի վերաբերյալ պայմանագրի հիման վրա, ինչը կբխի Միացյալ Թագավորության քաղաքացիների շահերից»,- հայտարարել է Եղիսաբեթ II թագուհին:

Առաջիկա օրերին խորհրդարանականները քվեարկություն կանցկացնեն պետության զարգացման՝ թագուհու նշած ուղղությունների վերաբերյալ: Վերջին անգամ միապետի գահական ճառը մերժվել է 95 տարի առաջ:

Փոխանցում է euronews-ը: