21.12.2019 09:00

«Հոֆենհայմը» հաղթեց «Բորուսիային». Սարգիս Ադամյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Հոֆենհայմը» հաղթեց «Բորուսիային». Սարգիս Ադամյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Հոֆենհայմը» Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցեց «Բորուսիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ «Հոֆենհայմի» հաղթանակով:

Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն: 

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում և դարձավ իր թիմի պատասխան գոլի հեղինակը:

«Հոֆենհայմի» հաղթական գոլը խաղի 87-րդ րոպեին խփեց խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը:

Այժմ «Հոֆենհայմն» ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: «Բորուսիան» չորրորդն է՝ 30 միավորով:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բորուսիա» - «Հոֆենհայմ»՝ 1:2

Մարիո Գյոտցե, 17 - Սարգիս Ադամյան, 79, Անդրեյ Կրամարիչ, 87