21.12.2019 10:00

Պաշտոնական. Արտետան՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Արտետան՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի արդեն նախկին օգնական Միկել Արտետան նշանակվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ։

37-ամյա իսպանացի մասնագետը լոնդոնյան ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արտետան «Արսենալում» հանդես է եկել 2011-2016 թվականներին: