21.12.2019 10:37

The Guardian․ Մեսսին, Վան Դեյքը եւ Մանեն` տարվա լավագույն եռյակում

The Guardian․ Մեսսին, Վան Դեյքը եւ Մանեն` տարվա լավագույն եռյակում

Բրիտանական The Guardian-ը հրապարակել է  100 լավագույն ֆուտբոլիստների ամենամյա դասակարգումը։ Լավագույն եռակում են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքն ու սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հայտնվել 100 խաղացողների թվում։

Անցած տարի լավագույնը ճանաչված «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այս անգամ 45-րդն է։ 

The Guardian

  1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
  2. Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»)
  3. Սադիո Մանե («Լիվերպուլ»)
  4. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)
  5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
  6. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
  7. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»)
  8. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)
  9. Ալիսոն («Լիվերպուլ»)
  10. Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»)