21.12.2019 11:00

Մինո Ռայոլան հստակություն է մտցրել Պոգբայի ապագայի հարցում

Մինո Ռայոլան հստակություն է մտցրել Պոգբայի ապագայի հարցում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը չի ցանկանում հեռանալ մանչեսթերյան ակումբից:

«Պոգբան երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում» և ցանկանում է գավաթներ նվաճել իր թիմի կազմում: 

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել է իր սրտի ցանկությամբ և ես բացառում եմ, որ նա կարող է այլ ակումբ տեղափոխվել»,- Ռայոլայի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:

Ավելի վաղ բրիտանական պարբերականները հաղորդել էին, որ Պոգբան հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին: