21.12.2019 12:00

Էմերին հաջողություն է մաղթել Արտետային

Էմերին հաջողություն է մաղթել Արտետային

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Միկել Արտետայի նշանակումն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Ինձ դուր է գալիս «Արսենալի» ղեկավարության ընտրությունը: Վստահ եմ, որ Արտետայի գլխավորությամբ ակումբը մեծ հաջողությունների կհասնի:

Արտետան մի քանի տարի Գվարդիոլայի հետ աշխատել է «Մանչեսթեր Սիթիում», և ես վստահ եմ, որ նա պատրաստ է գլխավորել «Արսենալը»»,- Էմերիի խոսքը փոխանցում է The Guardian-ը:

37-ամյա Արտետան լոնդոնյան ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր: