21.12.2019 12:30

Կլոպ. Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է

Կլոպ. Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:

«Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է: Ինձ դուր է գալիս՝ ինչպես է նրա թիմը խաղում:

Ես և Գվարդիոլան յուրահատուկ անհատականություններ ենք, և հենց այդ պատճառով են մեր թիմերը տարբերվում մյուսներից»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Լիվերպուլը» դեկտեմբերի 21-ին Երևանի ժամանակով 21:30-ին կմրցի բրազիլական «Ֆլամենգոյի» հետ