21.12.2019 21:29

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 4։1. կատալոնացիները գեղեցիկ հաղթանակ են տանում (տեսանյութ)

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 4։1. կատալոնացիները գեղեցիկ հաղթանակ են տանում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը խաղաց «Ալավեսի» հետ եւ վստահ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի, չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլերի շնորհիվ։ Երեք գոլային փոխանցումներն էլ կատարեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը նաեւ դիպուկ իրացրեց 11 մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 4։1։

«Բարսելոնան» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալը» հետ է 3 միավոր։ «Ալավեսը» 15-րդն է՝ 19 միավոր։ 

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 4։1 

Անտուան Գրիզման, 14, Արտուրո Վիդալ, 45, Լիոնել Մեսի, 69, Լուիս Սուարես, 75, 11մ - Պերե Պոնս, 56