22.12.2019 09:30

Պաշտոնական. Կառլո Անչելոտին՝ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Կառլո Անչելոտին՝ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ

Իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշանակվել է անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է «Էվերտոնի» մամուլի ծառայությունը:

60-ամյա Անչելոտին «Էվերտոնի» հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր դեկտեմբերի 11-ին: 

Կառլո Անչելոտին նախկինում գլխավորել է նաև «Միլանը», «Չելսին», «Ռեալը», ՊՍԺ-ն և «Բավարիան»: