22.12.2019 10:00

Պաշտոնական. «Ֆիորենտինան» պաշտոնանկ արեց ակումբի գլխավոր մարզիչին

Պաշտոնական. «Ֆիորենտինան» պաշտոնանկ արեց ակումբի գլխավոր մարզիչին

Իտալական «Ֆիորենտինայի» ղեկավարությունը հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային պաշտոնանկ անելու մասին:

«Ֆիորենտինայի» ղեկավարությունը դժգոհ էր Մոնտելայի աշխատանքից, քանի որ Իտալիայի առաջնության 16-րդ տուրից հետո «Ֆիորենտինան» մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ֆիորենտինան» դեկտեմբերի 21-ին 1:4 հաշվով պարտություն կրեց «Ռոմայից»:

Վինչենցո Մոնտելան «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր այս տարվա ապրիլին: