22.12.2019 10:29

Ինիեստան կարող է կարիերան շարունակել Արգենտինայում

Ինիեստան կարող է կարիերան շարունակել Արգենտինայում

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան, հնարավոր է, պայմանագիր կնքի արգենտինական «Էստուդիանտեսի» հետ, հայտնում է Sport.es-ը:

Ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող Անդրես Ինիեստայի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Էստուդիանտեսի» գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Միլիտոն:

Ավելի վաղ «Էստուդիանտեսը» պայմանագիր էր կնքել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Խավիեր Մասկերանոյի հետ:

Հիշեցնենք, որ Անդրես Ինիեստան «Վիսել Կոբե» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը: