22.12.2019 11:00

Նեյմարի տրանսֆերային արժեքը պակասել է 40 միլիոն եվրոյով

Նեյմարի տրանսֆերային արժեքը պակասել է 40 միլիոն եվրոյով

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի տրանսֆերային արժեքը ֆուտբոլիստի կարիերայում առաջին անգամ անկում է ապրել, տեղեկացնում է The Sun-ը:

2009 թվականից Նեյմարի տրանսֆերային արժեքը միայն բարձրացել է՝ 2018 թվականին հասնելով առավելագույն չափի՝ շուրջ 180 միլիոն եվրոյի: 

2019 թվականի համար Transfermarkt գործակալությունը Նեյմարի տրանսֆերային արժեքը սահմանել է շուրջ 140 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը ՊՍԺ-ն Նեյմարի տեղափոխության դիմաց «Բարսելոնային» վճարեց ռեկորդային 222 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: