22.12.2019 12:00

Սպալետին կարող է գլխավորել իտալական ակումբը

Սպալետին կարող է գլխավորել իտալական ակումբը

Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կարող է գլխավորել իտալական «Ֆիորենտինան», տեղեկացնում է Football Italia-ն:

Ֆլորենցիան ներկայացնող ակումբի ղեկավարությունը արդեն սկսել է բանակցությունները հայտնի մասնագետի հետ: 

Նշենք, որ, «Ֆիորենտինան» գլխավորելու հավակնորդներ են նաև՝ Լուիջի Դի Բիաջոն և Դավիդե Բալարդինին: 

Հիշեցնենք, որ երեկ «Ֆիորենտինան» հեռացրե է թիմի գլխավոր մարզիչ Վիչենցո Մոնտելային : Նրա գլխավորած թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: