22.12.2019 12:31

Պոչետինո․ Բաց եմ նոր մարտահրավերների համար որտեղ էլ որ դա լինի

Պոչետինո․ Բաց եմ նոր մարտահրավերների համար որտեղ էլ որ դա լինի

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է վերադառնալ աշխատանքի։ Նրա խոսքով՝  պատրաստ է նոր մարտահրավերների։

«Ես հիմա հանգստանում եմ, լիցքավորվում եմ, որպեսզի պատրաստ լինեմ հաջորդ մարտահրավերներիս։ Կարևոր է միշտ պատրաստ լինելը, քանի որ չգիտես, թե երբ կգա այդ առաջարկը։ 

Ես սիրում եմ ԱՊԼ-ն, այնտեղ աշխատելը յուրահատուկ բան է ցանկացած մարզչի համար։ Բայց կան նաև այլ հետաքրքիր առաջնություններ ու թիմեր։ Բաց եմ նոր մարտահրավերների համար որտեղ էլ որ դա լինի»,-Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Մաուրիսիո Պոչետինոն հեռացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրան փոխարինեց Ժոզե Մոուրինյուն