22.12.2019 13:05

Լուկա Չիգարինի. Ֆուտբոլում շատ համասեռամոլներ կան

Լուկա Չիգարինի. Ֆուտբոլում շատ համասեռամոլներ կան

«Կալյարիի» կիսապաշտպան Լուկա Չիգարինին անկեղծացել է, որ իր խաղընկերներից ոմանք համասեռամոլներ են, տեղեկացնում է Tuttosport-ը:

«Ես շատ ակումբներում եմ խաղացել և կարող եմ ասել, որ դա տարածված երևույթ է: Իհարկե, նրանցից շատերը թաքցնում են այդ հանգամանքը, բայց՝ թիմի ներսում լինելով տեսնում ես, որ ակումբակցը խաղից հետո համբուրվում է իր ընկերոջ հետ: 

Դա ինձ համար խնդիր չէ, բայց կան մարդիկ, ովքեր դեմ են այդ ամենին: Մի քանի ծեծռտուքների մասին էլ եմ լսել, երբ դեռ խաղում էի «Ատալանտայում»:

 

Կարծում եմ ՝ սա բարդ խնդիր է, որի մասին պետք է բարձրաձայնել»,- ասել է իտալացի ֆուտբոլիստը: