22.12.2019 00:50

«Լիվերպուլն»՝ աշխարհի ակումբային չեմպիոն (տեսանյութ)

«Լիվերպուլն»՝ աշխարհի ակումբային չեմպիոն (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլն» առաջին անգամ նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչում նվազագույն հաշվով պարտության մատնելով Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող, բրազիլական «Ֆլամենգոյին» (Ռիո)։

Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որն օգտագործեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի փոխանցումը։

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Լիվերպուլը» խաղացել էր նաեւ 2005-ին եւ 0։1 հաշվով պարտվել բրազիլական «Սան Պաուլուին»։

Աշխարհի ակումբային առաջնություն, Դոհա (Քաթար)

Եզրափակիչ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ֆլամենգո» (Բրազիլիա)՝ 1։0 (հիմնական ժամանակ՝ 0։0)