22.12.2019 23:18

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 0։2

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 0։2

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Տոտենհեմը» պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ տանը մրցեց «Չելսիի» հետ։ Լոնդոնյան դերբիում հաղթանակ տարան հյուրերը։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բրազիլացի հարձակվող Վիլիանի դուբլը առաջին խաղակեսում։

62-րդ րոպեից «Տոտենհեմը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Կոպիտ խաղի եւ ոչ մարզական վարքի համար հեռացվեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

«Չելսին» 32 միավորով չորրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից», 4 միավոր առաջ է 5-րդ տեղում գտնվող «Շեֆիլդ Յունայթեդից»։ «Տոտենհեմը» 7-րդն է՝ 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 0։2 

Վիլիան, 12, 45+4, 11մ

Հեռացում՝ Սոն Հին Մին («Տոտենհեմ»), 62