23.12.2019 10:00

Գվարդիոլա․ Առանց Արտետայի «Մանչեսթեր Սիթիում» հիմա ամեն ինչ այլ կերպ է

Գվարդիոլա․ Առանց Արտետայի «Մանչեսթեր Սիթիում» հիմա ամեն ինչ այլ կերպ է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լեսթեր Սիթիի» նկատմամբ 3։1 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է իր օգնական Միկել Արտետայի տեղափոխությունը «Արսենալ»։ Իսպանացի մասնագետը նշանակվել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ։

«Առանց Արտետայի «Մանչեսթեր Սիթիում» հիմա ամեն ինչ այլ կերպ է։ Նա իմ մարզչական շտաբի առանցքային ֆիգուրն էր։

Ցանկանում եմ նրան հաջողություն մաղթել «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում եւ մարզչական կարիերայում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

37-ամյա մարզիչը լոնդոնյան ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր: Արտետան «Արսենալում» հանդես է եկել 2011-2016 թվականներին: Դրանից հետո սկսել է մարզչական կարիերան Գվարդիոլայի շտաբում։