23.12.2019 10:30

Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը

Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CAF) հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը։

Մրցանակին հավակնում են «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը, «Մանչեսթեր Սիթիի» եւ Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը եւ «Լիվերպուլի» ու Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն, հայտնում է Կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 7-ին Եգիպտոսում։ Նախորդ երկու տարիներին Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Սալահը։