23.12.2019 11:00

Ֆլիկը «Բավարիան» կգլխավորի մինչեւ մրցաշրջանի ավարտը

Ֆլիկը «Բավարիան» կգլխավորի մինչեւ մրցաշրջանի ավարտը

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կմնա մինչեւ մրցաշրջանի ավարտը, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

54-ամյա Ֆլիկը «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, խորվաթ Նիկո Կովաչի օգնականն էր եւ նրա պաշտոնանկությունից հետո գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Գերմանիայի առաջնության նախորդ երեք խաղերում «Բավարիան» 6։1 հաշվով հաղթել է «Վերդերին», 3։1 հաշվով՝ «Ֆրայբուրգին», 2։0 հաշվով՝ «Վոլֆսբուրգին»։

Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի հունվարի 19-ին՝ հյուրընկալվելով Բեռլինի «Հերտային»։