23.12.2019 11:30

«Այաքսը» ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել

«Այաքսը» ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել

Հոլանդիայի առաջնության 18֊րդ տուրում «Այաքսը» սեփական հարկի տակ՝ 6֊1 հաշվով ջախջախեց «Դեն Հագին» 

Այսպիսով, «Այաքսը» 2019 թվականի ընթացքում կարողացավ 163 գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը: Դա բացարձակ ռեկորդ է հոլանդական ֆուտբոլի պատմության մեջ։ 

Հիշեցնենք՝ 18 տուրերի ընթացքում «Այաքսի» ֆուտբոլիստները կարողացել են 58 գնդակ խփել մրցակիցների դարպասը: 

Հավելենք, որ Ամստերդամը ներկայացնող թիմը վաստակել է 44 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: