23.12.2019 12:00

Ֆիորենտինայի ներկայացուցիչներնհանդիպում կունենան Պրանդելիի հետ

Ֆիորենտինայի ներկայացուցիչներնհանդիպում կունենան Պրանդելիի հետ

«Ֆիորենտինայի» ղեկավարությունը սկսել է նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուների հետ բանակցությունները, գրում է La Nazione-ն:

Հաղորդվում է, որ ակումբի ներկայացուցիչներն այսօր հանդիպում կունենան «Ջենովայի» նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի հետ: Հիշեցնենք, որ նախօրեին «մանուշակները» հեռացրել էին Վինչենցո Մոնտելային: 

Հետաքրքրական է, որ Պրանդելին արդեն մարզել է «Ֆիորենտինան» 2005 թվականից մինչև 2010 թվականը: