23.12.2019 12:35

«Բավարիան» նոր դարպասապահ կունենա

«Բավարիան» նոր դարպասապահ կունենա

«Շալկե-04»-ի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է «Բավարիայի» ֆուտբոլիստ:

Bild պարբերականը տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել մյունխենյան ակումբի հետ: Գերմանացին արդեն գելզենկիրխենցիներին տեղեկացրել է, որ չի երկարաձգելու ավարտվող պայմանագիրը և անվճար միանալու է «Բավարիային»:

Մյունխենում վստահ են, որ Նյուբելը երկրի լավագույն երիտասարդ դարպասապահն է և դառնալու է Մանուել Նոյերի երկարամյա փոխարինողը: