23.12.2019 13:30

Դե Խեան առաջատար է ԱՊԼ-ում գոլի հանգեցրած սխալների քանակով վերջին 17 ամիսների կտրվածքով

Դե Խեան առաջատար է ԱՊԼ-ում գոլի հանգեցրած սխալների քանակով վերջին 17 ամիսների կտրվածքով

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ է ընդունել «Ուոթֆորդից»:

Մանկունյական թիմի դարպասապահ Դավիդ դե Խեան կոպիտ սխալ է թույլ տվել առաջին գոլի դրվագում: 29-ամյա իսպանացին երկրորդ խաղակեսի մեկնարկում չի կարողացել հետ մղել գնդակն իր ուղղությամբ ընթացող ոչ ուժեղ հարվածից հետո:

Դե Խեան Անգլիայի առաջնությունում առաջատար է սխալների քանակով, որոնք հանգեցրել են բաց թողած գոլերի՝ հաշվի առնելով 2018/19թթ․ մրցաշրջանից առ այսօր հաշվարկված ցուցանիշները: Դարպասապահը վերջին 17 ամիսների ընթացքում թույլ է տվել 6 այդպիսի սխալ:

Իսպանիայի հավաքականի անդամը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 մրցավեճի և բաց թողել 22 գոլ: Նրա ակտիվում գրանցված է ընդամենը 2 «չոր» հանդիպում:

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 25 միավորով զբաղեցնում է աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Օլե Գունար Սուլշերի գլխավորած թիմը դեկտեմբերի 26-ին սեփական հարկի տակ ուժերը չափելու է «Նյուքասլի» հետ: