23.12.2019 13:56

Տարվա ամենաերկար գիշերը՝ Սթոունհենջում

Տարվա ամենաերկար գիշերը՝ Սթոունհենջում

Հազարավոր մարդիկ հավաքվել են Սթոունհենջ մեգալիթյան պատմամշակութային համալիրի մոտ՝ դիմավորելու ձմեռային գիշերահավասարի օրը՝ տարվա ամենաերկար գիշերից հետո առաջին արևածագը:

Համալիրը, որը պատկանում է մշակութային հուշարձանների պահպանության English Heritage կազմակերպությանը, հատուկ բացվել է բոլոր ցանկացողների՝ հեթանոսների, դրուիդների ու պարզապես զբոսաշրջիկների համար: Շատերն այստեղ են եկել ամբողջ ընտանիքով:

Կազմակերպության ներկայացաուցիչը տեղեկացրել է, որ շաբաթ օրվա գիշերը այդ հնագույն հուշարձանի մոտ է անցկացրել առնվազն 5 հազար մարդ, որպեսզի առավոտյան 8-ն անց 11-ին՝ ըստ Գրինվիչի, դիմավորի արևածագը:

Փոխանցում է BBC-ն: