23.12.2019 15:14

Գերմանիայի կանցլերի պաշտոնում «երկարակեցությամբ» Մերկելը գերազանցել է Ադենաուերին

Գերմանիայի կանցլերի պաշտոնում «երկարակեցությամբ» Մերկելը գերազանցել է Ադենաուերին

Անգելա Մերկելը ԳԴՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու տևողությամբ գերազանցել է Կոնրադ Ադենաուերին:

Այսօր նա այդ պաշտոնն զբաղեցնում է ուղիղ 5144 օր, մինչդեռ Դաշնային Հանրապետության առաջին կանցլերը ղեկավարել է 5143 օր՝ 1949 թ. սեպտեմբերի 15-ից մինչև 1963թ. հոկտեմբերի 15-ը:

Մերկելը դաշնային կանցլեր է դարձել 2005 թ. նոյեմբերի 22-ին:

Մինչև հիմա նրանից ավելի երկար ղեկավարել է միայան Հելմուտ Կոլը: Նա կառավարության ղեկավարի պաշտոնում է եղել 5869 օր՝ 1982 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 1998 թ. հոկտեմբերի 26-ը: Ակնհայտ է, որ Կոլը տեսանելի ապագայում կմնա ռեկորդակիրը, որովհետև Մերկելին անհրաժեշտ է ևս 725 օր, այսինքն՝ պաշտոնում մնալ մինչև 2021 թ. դեկտեմբերի 17-ը՝ Կոլին հասնելու համար: Մինչդեռ մեկ տարի առաջ նա հայտարարել է, որ այլևս իր թեկնածությունը չի առաջադրի կանցլերի պաշտոնում և նույնիսկ չի հավակնի տեղ գրավելու Բունդեսթագում:

Փոխանցում է tass.ru-ն: