23.12.2019 16:56

ՀՖՖ նոր նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը

ՀՖՖ նոր նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը

Այսօր գումարվել է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում ընտրվել է ՀՖՖ նոր նախագահը։

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝  ՀՖՖ գլխավոր քարտուղար  Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ակումբի նախագահ  Թովմաս Գրիգորյանը:

Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 13 մարդ, Թովմաս Գրիգորյանի թեկնածության օգտին 7 մարդ, անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ։

ՀՖՖ նախագահի ընտրությանը հաջորդելու է ՀՖՖ գործկոմի 16 անդամների ընտրությունը, որի կազմից էլ ՀՖՖ նախագահի առաջարկությամբ ընտրվելու է ֆեդերացիայի փոխնախագահ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները հրաժարական էին տվել: