24.12.2019 11:27

Հաշոգիի սպանության համար հինգ հոգի դատապարտվել են մահապատժի

Հաշոգիի սպանության համար հինգ հոգի դատապարտվել են մահապատժի

Սաուդյան Արաբիայում մահվան են դատապարտել սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մեջ մեղադրվող հինգ մարդու: Եվս երեք մեղադրյալներ կալանքի ժամկետներ են ստացել, ընդհանուր առմամբ՝ նրանք ազատազրկման մեջ կլինեն 24 տարի:

Սաուդյան իշխանությունները հայտարարել են, թե սպանությունը կանխամտածված չի եղել: Սա հակասում է նրանց նախկին հայտարարություններին:

Դատապարտյալների թվում չէ Սաուդ ալ-Կահտանին՝ թագավորության թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի խորհրդականը, որին ԶԼՄ-ներում անվանում էին սպանության կազմակերպիչը:

Սաուդյան իշխանությունների հանրահայտ քննադատ Հաշոգին սպանվեց անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում, ուր նա գնացել էր նոր փասաթղթեր ստանալու: Սկզբում սաուդյան իշխանությունները հերքում էին լրագրողի սպանության փաստը՝ պնդելով, թե նա հյուպատոսարանից դուրս է եկել ողջ ու առողջ: Հետո սաուդյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ Հաշոգին իսկապես մահացել է, սակայն դա տեղի է ունեցել հյուպատոսության աշխատակիցների հետ անակնկալ ծագած քաշքշոցի արդյունքում:

Սակայն ի վերջո Էր-Ռիադը ստիպված եղավ խոստովանել, որ սպանությունը կանխամտածված էր:

Թուրքական հետախուզության տվյալներով՝ Հաշոգիի մարմինը մասնատվել էր և դուրս բերվել հյուպատոսության տարածքից: Նրա մասունքները մինչ օրս չեն հայտնաբերվել:

Փոխանցում է BBC-ն: